Ձերբակալվել է նախկին հատուկջոկատայինի սպանության գործով 4-րդ կասկածյալը
Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկի քաղաքային դատարանը 2 ամսով ձերբակալել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով 4-րդ կասկածյալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ Սահակ Սահակյան անունով կասկածյալը Երեւանից է, չի աշխատում, իսկ օգոստոսի վերջին ավարտել էր Ռուսաստանում ժամանակավոր գրանցումը: Նա մեղադրանքը չի ընդունում:
Ավելի վաղ դատարանը նույն ժամկետով ձերբակալել էր Սուրեն Մարկոսյանին եւ Նարեկ Ստեփանյանին: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: