Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ
Մայիսի 25-ին և հունիսի 1-ին՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի կինոդահլիճում տեղի ունեցան Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտիպլիկացիոն ֆիլմերի ցուցադրություններ։ Միջոցառումները նախաձեռնված և կազմակերպված էին ՀՀ դեսպանության կողմից՝ Տրետյակովյան պատկերասրահի հետ համագործակցությամբ:
Միջոցառումների բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանության խորհրդական Կարինե Դանիելյանը և կինոքննադատ Պավել Շվեդովը (Павел Шведов), որն իր խոսքում անդրադարձավ երբեմնի մեծ համբավ ունեցող հայկական մուլտիպլիկացիոն արվեստին:
Ցուցադրությունները հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ խանդավառությամբ: