Լեդի Գագայի ոճաբանը փախել է նրանից
Վերջին շրջանում Լեդի Գագան հանրությանն էր ներկայանում չխնամված տեսքով, անփույթ հագնված: Նրա նախկին կերպարից հետք անգամ չկար: Պարզվել է պատճառը գագայի ոճաբանն է, նա հեռացել է երգչուհուց: Հայտնի ոճբան Նիկոլա Ֆորմիչետը, որ պատասխանատու էր Գագայի ամբողջական կերպարի համար, այլևս չի աշխատի նրա հետ:« Ես այլևս չեմ կարող իմ ողջ ժամանակը տրամադրել նրան,-ասել է նա,-պատկերացնում եք գագան կերպարանափոխվում էր օրական 20 անգամ»: