ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այսպիսով, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձևն աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի:
Բանաձև ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանության պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով: Այժմ բանաձևը ներկայացվել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեին: