ԱՄՆ-ն ընկերություններին թույլ է տվել միջուկային տեխնոլոգիաները փոխանցել սաուդցիներին՝ Հաշագջիի սպանությունից հետո
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ամերիկյան 2 ընկերություններին թույլ է տվել միջուկային տեխնոլոգիաները փոխանցել սաուդցիներին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2018-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությունից հետո: Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը:
Առաջին թույլտվությունը ստացվել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին՝ լրագրողի սպանությունից ընդամենը 16 օր անց, երկրորդը՝ 2018 թվականի փետրվարի 18-ին, հաղորդում է Daily Beast-ը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն թույլտվություն է տվել ընկերություններին, որոնք այսպես թե այնպես ձգտում են բիզնես վարել Սաուդյան Արաբիայի հետ՝ փորձելով ընդլայնել միջուկային ծրագիրը:
«Այն գիտակցումը, որ Թրամփի վարչակազմը համաձայնագիր է ստորագրել, որպեսզի լրագրողի սպանությունից հետո սաուդական ռեժիմի հետ կիսվի մեր միջուկային նոու-հաուներով, անհանգստություն է առաջացնում»,- ասել է Քեյնը:
Դաշնային օրենքը նախատեսում է, որ ընկերությունները պետք է թույլտվություն ստանան ԱՄՆ կառավարության կողմից՝ Սաուդյան Արաբիա միջուկային տեխնոլոգիաների արտահանման կամ դրանց արտադրման ու մշակման համար:
Հիշեցնենք, որ սաուդցի լրագրողը սպանվել է 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Միջադեպի քննությունը վարում է Թուրքիան: