Իրանի ժողովուրդն ու իշխանությունը չեն տրվի Թրամփի քաղաքական հնարքներին. Համենեի
Իրանի ժողովուրդն ու իշխանությունը չեն տրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հնարքներին: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին, հաղորդում է PressTV-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է տպավորություն ստեղծել, որ հրաժարվել է Իսլամական Հանրապետության դեմ քայքայիչ գործողություններից:
«ԱՄՆ նախագահը փորձում է ասել, որ պատրաստ է ընդունել մեզ, սակայն դա քաղաքական հնարք է: Նրանք չեն խաբի Իրանի ժողովրդին եւ իշխանություններին: Ամերիկացիները պետք է հեռու մնան Իրանից: Որտեղ էլ նրանք լինեն, պատերազմ, ապստամբություն, շահագործում կամ կայսերականություն կլինի»,- ասել է Համենեին:
Նա նշել է, որ Իրանը կշարունակի առաջընթացի հասնել, եթե ԱՄՆ-ը հեռու մնա: