Դուբլինի երկնքում Թրամփի տեսքով օդապարիկ կհայտնվի՝ ի նշան նրա այցի դեմ բողոքի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով 6 մետրանոց օդապարիկը կհայտնվի Դուբլինի երկնքում: Այն օդ կբարձրացնեն Իռլանդիա Սպիտակ տան ղեկավարի պաշտոնական այցի դեմ բողոքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Irish Independent-ը:
Պարբերականը հայտնում է, որ «Փոքրիկ Թրամփը» Դուբլին կտեղափոխվի Լոնդոնից, որտեղ ցուցարարներն առաջին անգամ օդ էին բարձրացրել օդապարիկը 2018 թվականի հուլիսին, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ԱՄՆ նախագահի քաղաքականության հետ:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ աշխարհին, որ Թրամփն անցանկալի հյուր է Իռլանդիայում: Նրա ատելության, վախի եւ անջատման քաղաքականությունն ազդում է հասարակ մարդկանց կյանքի վրա»,- ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը:
ԱՄՆ նախագահի այցի դեմ բողոքողները կհավաքվեն Շաննոն օդավանակայանի մոտ: Հունիսի 5-ին Թրամփը մտադիր է բանակցություններ վարել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ:
«Խաղաղ ցույցերը ժողովրդավարության տարրերից են: Ես երբեք չեմ քննադատի իրենց դիրքորոշումն այդ կերպ արտահայտող մարդկանց»,- ասել է Իռլանդիայի վարչապետը: