Թուրքիայի մայրաքաղաքում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել
Անկարայի պատմական ամրոցի տարածքում գտնվող պատմական շինություն է վաճառքի հանվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Անկարայի ամրոցում գտնվող շինությունը վաճառքի է հանվել 12 մլն լիրայով (2մլն դոլար):
Նշվում է, որ հիշյալ շինությունը դեռեւս 1555 թվականից հիշատակվում է որպես հայկական եկեղեցի։
Նշվում է, որ շենքը գրանցված է որպես եկեղեցի եւ գնորդը պետք է միայն տուրիզմի համար օգտագործի։