Ես չեմ անրջում, ոչ էլ երազում, պարզապես հոգիս կարոտն է ճեղքում...
Աչքերս հոգնել են, իսկ ես չգիտեմ,
Աչքերս տրտմել են, իսկ ես չգիտեմ,
Արցունքներս գլորվում են' դանդաղ ու կամաց,
Ասես դիտմամբ են հուզում հոգիս թաց:
Ու քամու պես պաղ լուռ սառչում է սիրտս,
Մեկ էլ տաքանում ու վառում է միտքս,
Ես չեմ անրջում, ոչ էլ երազում,
Պարզապես հոգիս կարոտն է ճեղքում:
Ու վայրագ-վայրագ մրրկից էլ արագ,
Փոթորկում են հույզերս, հիշեցնում են սերս:
Բայց էլ չեմ ուզում տրտնջալ,տխրել,
Բայց էլ չեմ ուզում նորից քեզ հիշել:
Մեղք է, թե հանցանք կամ գուցե պատիժ,
Խնդրում եմ գթա ինձ գոնե մի քիչ,
Խոսք տուր, որ դարձյալ չես խառնի հոգիս,
Հիշիր, որ երբեք չես կանգնի կողքիս:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://nazenibaghdasaryan.blogspot.com/2011/11/blog-post_16.html