ԱՄՆ-ն պատրաստ Է նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ․ Փոմփեո
ԱՄՆ-ը պատրաստ Է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է հունիսի 3-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել Է Rheinische Post գերմանական թերթին:
«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք չի ունենա ատոմային զենք: Մենք պատրաստ ենք Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, եթե նա պատրաստ կլինի երաշխավորել, որ այնտեղ հնարավորություններ չեն ստեղծվի ատոմային զենք արտադրելու համար, ինչն սպառնալիք Է խաղաղության համար»,-ասել Է Փոմպեոն: Ինչ վերաբերում Է 2015 թվականին Իրանի հետ կնքված գործարքին, ապա պետքարտուղարն ասել Է, որ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն «ուղղակիորեն» տանում Է Իրանի կողմից միջուկային զենքի տիրանալուն: «Ես նույնպես լիովին այդպես եմ կարծում: Դա չի կարելի ընդունել, դրա համար Էլ մենք դուրս եկանք գործարքից»,-նշել Է Փոմպեոն:
«Բացի այդ, մենք չենք կարող աչք փակել այն բանի վրա, որ Իրանից նաեւ ուրիշ սպառնալիքներ են գալիս՝ անմիջականորեն Գերմանիա, Եվրոպայի կենտրոն: Իրանական հրթիռային ծրագիրը զարգանում Է, Իրանն աշխարհում ամենուրեք տեղաբաշխում Է «Հըզբոլլահ» շարժման անդամներին, գրոհներ Է իրականացնում Եվրոպայում»,-պնդել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «միջուկային գործարքն այդ առումով ոչինչ չփոխեց»: Փոմպեոն հույս ունի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի կստիպեն փոխել իր քաղաքական ուղեգիծը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը:
«Մենք սպասում ենք, որ Իրանը դա կանի: Նախագահ Թրամփը շատ անգամ Է ասել այդ մասին, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա մենք եւս պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել Է Փոմպեոն:
Նրա կարծիքով՝ պատժամիջոցները նաեւ հանգեցրել են այն բանին, որ այն ուժերը, որոնք աջակցում են Իրանին, անհամեմատ ավելի քիչ ռազմական միջոցներ ունեն, քան ավելի վաղ: «(Իրանի) ռեսուրսներն ավելի ու ավելի են նվազում»,- հավելել նա։