ԱՄՆ-ի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը պաշտոնաթող կլինի
ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քևին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը: Այդ մասին հունիսի 2-ին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Քևին Հասեթը, որը նման հոյակապ աշխատանք կատարեց ինձ ու ԱՄՆ-ի վարչակազմի համար, մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը»,- գրել Է պետության ղեկավարը:
Նա ճշտել Է, որ խորհրդի նոր նախագահի անունը կհրապարակի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Ֆրանսիա իր ուղևորությունից հետո: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քևինին այն ամենի համար, ինչ նա արեց, նա իսկական ընկեր Է»,- հավելել Է Թրամփը: