Պենտագոնը Սպիտակ տանը պատվիրել է դադարեցնել զինված ուժերի քաղաքականացումը
Պենտագոնը Սպիտակ տանը պատվիրել է դադարեցնել զինված ուժերի քաղաքականացումը՝ Թրամփի վարչակազմի այն կարգադրության շուրջ աղմուկի ֆոնին, որպեսզի ԱՄՆ հանգուցյալ սենատոր Ջոն Մակքեյնի անունով կոչված ռազմական նավը նախագահ Դոնալդ Թրամփի տեսադաշտից թաքցվի վերջերս Ճապոնիա նրա այցի ժամանակ, փոխանցում է AP-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը դիտարկում է ռազմական ստորաբաժանումներ ղեկավար հրահանգներ ուղարկելու հնարավորությունը՝ ապագայում համանման խնդիրներից խուսափելու համար:
Շանահանը հաստատել է, որ Սպիտակ տան զինվորական ներկայացուցիչները ցանկանում էին, որ ամերիկյան ռազմանավ «Ջոն Մակքեյնը» «տեսադաշտից դուրս» լիներ, երբ Թրամփը Ճապոնիայում էր: Սա հայտնի էր դարձել ՌԾՈՒ ուղարկված նամակից եւ վրդովմունքի ալիք բարձրացրել:
Շանահանը՝ իր հետ Հարավային Կորեայում ճանապարհորդող թղթակիցներին ասել է, որ չի նախատեսում այս հարցով ներքին հետաքննության հասնել: Նա հավելել է, որ ինքը դեռեւս ավելի շատ տեղեկությունները հավաքելու կարիք ունի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել եւ ինչ են արել զինծառայողները: