«Փոքրիկ Թրամփին» թույլատրել են թռնել Լոնդոնի երկնքում ԱՄՆ-ի նախագահի պետական այցի օրը
«Փոքրիկ Թրամփ» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարով հսկայական փուչիկը թռիչք կկատարի Լոնդոնի երկնքում ԱՄՆ-ի առաջնորդի՝ Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ, հաղորդում է Independent-ը:
Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Հանն արդեն թույլատրել է այդ նախաձեռնության անցկացումը:
Այդ ակցիայի կազմակերպիչները երեքշաբթի պատրաստվում են թույլ տալ «Փոքրիկ Թրամփին» թռիչք կատարել Խորհրդարանի հրապարակի երկնքում:
Դա տեղի կունենա ԱՄՆ-ի նախագահի պետայցի երկրորդ օրը, եւ առհասարակ բողոքի ցույցերում ակնկալվում է հազարավոր մարդկանց մասնակցությունը:
Այժմ ակցիայի կազմակերպիչները սպասում են Լոնդոնի ոստիկանության թույլտվությունը, որն անցած տարի հուլիսին չէր արգելել «Փոքրիկ Թրամփին» թռնել մայրաքաղաքի երկնքում: