ԱՄՆ-ը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների. Պոմպեո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ առանց նախապայմանների, հաղորդում է Press Association-ը:
Ընդ որում՝ նա հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են իրենց արշավը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ:
Ներկայումս Պոմպեոն Շվեյցարիայում է, որտեղ բանակցում է երկրի ԱԳՆ Իգնացիո Քասիսի հետ: Շվեյցարիան ներկայացնում է Իրանի շահերը:
Դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք նստել Իրանի առաջնորդների հետ (բանակցությունների սեղանի շուրջ-խմբ.)»:
Ընդ որում՝ նա հասկացրել է, որ «այդ Իսլամական Հանրապետության, այդ հեղափոխական ուժի կործանիչ գործունեությունը հիմնովին փոխելու ուղղությամբ ամերիկյան ջանքերը կշարունակվեն»: