Բանակցություններ ԱՄՆ-ի հետ. Իրանի նախագահը պայմաններ է առաջադրել
Նախագահ Հասան Ռուհանին ենթադրել է, որ Իրանը հնարավոր է՝ բանակցությունների գնա, եթե Միացյալ Նահանգները հարգանք ցուցաբերի և ճնշում չգործադրի Թեհրանի վրա: Այս մասին հաղորդում է Reuters- ը`վկայակոչելով Fars լրատվական գործակալությունը:
«Մենք տրամաբանության և բանակցությունների կողմնակիցն ենք, եթե մյուս կողմը հարգանքով նստի բանակցային սեղանին և հետևի միջազգային կանոններին, ոչ թե բանակցելու հրաման տա», – ասել է Ռուհանին: