ԱՄՆ մուտքի արտոնագիր հայցողներից կպահանջեն հղում անել սոցցանցերին
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար պետք է նշել սոցիալական ցանցերում հաշիվների տվյալները՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ արտգործնախարարությունը թարմացրել է ներգաղթի և ոչ ներգաղթային արտոնագրերի դիմումների ձևաթղթերը: Այժմ ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմողների մեծ մասիցպահանջվելու է սոցիալական ցանցերի օգտահաշիվը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ձևաթղթերը թարմացվել են՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ ներառյալ սոցիալական ցանցերին հղումները: