Ադրբեջանի զինուժի կրակոցից 19-ամյա զինծառայողի զոհվելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ
Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: