Սոպրանոյի տունը Նյու Ջերսիում վաճառվում է 3.4 մլն դոլարով
Կինոյի միջի մաֆիայի բոս Թոնի Սոպրանոյի ընտանեկան տունը վաճառքի է հանվել աղմուկ հանած հեռուստասերիալից 20 տարի հետո, տեղեկացնում է BBC News-ը։
Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, տունը Նյու Ջերսիում, որը պատկանում է Փաթի եւ Վիկտոր Ռիչիաներին, վաճառքի է հանվել 3.4 մլն դոլարով։
Անշարժ գույքի վաճառքի Zillow կայքը տունը գնահատել է 1.63 մլն դոլար, բայց սեփականատերերը կարծում են, որ նրա հոլիվուդյան կարգավիճակը թույլ է տալիս բարձրացնել գինը։
Չորս ննջասենյակ եւ լոգարաններ ունեցող տան մակերեսը կազմում է մոտ 1100 քառ. մետր։
Հիշեցնենք, որ «Սոպրանոյի կլանը» հեռուստասերիալը, որը նկարահանվել է 1999-2007 թվականներին, արժանացել է ինչպես քննադատների, այնպես էլ հեռուստադիտողների հիացական գնահատականներին։