ԱՄՆ-ում ծնողները լոգարանում փակի տակ են պահել որդուն եւ սովամահ արել նրան
Cirque Italia-ի կրկեսային պրոմոութերները մեղադրվում են ծնողական իրավունքները չարաշահելու և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ինչպես փոխանցում է USA.one-ը, հայրը և խորթ մայրը 12-ամյա Էդուարդո Պոսոյին մոթելի համարում փակել են լոգարանում և հաց չեն տվել, սրբիչների համար նախատեսված բռնակին էլ տեսախցիկ են ամրացրել, որպեսզի հետեւեն երեխայի վիճակին։ Նրանք այս ամենը բացատրում են նրանով, որ
տղան իրեն «այլ երեխաների համեմատ չար է պահել»։ Նրանք ժխտում են, որ Էդուարդոն սովամահ է եղել։ Ծնողները մյուս՝ 9,5 եւ 2-ամյա երեխաների հետ միասին կրկեսի դիմաց տոմսեր ու թռուցիկներ են բաժանել։ Էդուարդոյի եղբայրներն ու քույրը առողջ են։
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երեխան դանդաղ ու դաժան սովամահ լինում։ Երբ նա դադարել է շնչել, հայրը նրան տարել է Բլումինգթոնի հիվանդանոց (Ինդիանապոլիս), որտեղ էլ տղան մահացել է։ Դիահերձողն ասել է, որ Պոսոն ծայրահեղ հյուծված է եղել, օրգանիզմում զրո տոկոս ճարպ է եղել, քաշը եղել է
22 կգ։ Տղայի մարմնի վրի բազմաթիվ կապտուկներ են եղել, կտտանքները հավանաբար տեւել են մի քանի ամիս։ Մոթելի համարից հայտնաբերվել են շղթաներ, շների համար նախատեսված վզկապեր եւ տեսախցիկ։ Բջջայինի մեջ եղել են Էդուարդոյի լուսանկարը եւ տեսանյութ, որտեղ Էդուարդոն շղթայված է, նաեւ հոր սելֆին շղթայված որդու հետ։