Ոստիկանն ինքնասպան է եղել ամոթից
Ստամբուլի Փենդիկ թաղամասում ճանապարհային ոստիկանության աշխատակից' Օզգյուր Աքդողանն ինքնասպան է եղել ամոթից: Նա այդ քայլին գնացել է այն բանի համար, որ իրեն տեսել են գինովցած և մեքենայի ղեկին նստած: Այլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ պահանջել են նրանից վարորդական վկայական, բայց վերջինս չի կարողացել ներկայացնել: Օզգյուրը փորձել է համոզել ոստիկանության աշխատակիցներին, որ իր ծառայողական մեքենան չտանեն տուգանային հրապարակ: Բայց նրա ջանքերն անցել են ապարդյուն: Մերժմանը չդիմանալով' ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպան է եղել։