Թրամփն ազդարարել է նախագահական արշավին մասնակցության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է ընտրարշավին մասնակցության մասին։ «Ես ազդարարում եմ երկրորդ ժամկետի համար նախագահական արշավին մասնակցելու մասին առաջին տիկին Մելանյայի, փոխնախագահ Մայք Փենսի եւ երկրորդ տիկին Քարեն Փենսի հետ հունիսի 18-ին Օռլանդոյում, Ֆլորիդայի նահանգ, Էմուեյի կենտրոնում՝ 20 հազար տեղ»,- գրել է ԱՄՆ նախագահն իր Թվիթերում։
Նա նաեւ կոչ է արել միանալ «այդ պատմական արշավին»՝ հրապարակելով հղում նախագահական արշավի դրամահավաքի համար։