Բիտկոինը ճանաչվել է որպես անօգուտ կրիպտոարժույթ
Վերջին ամսվա ընթացքում բիտկոինի փոխարժեքի սրընթաց աճը շեղում է ուշադրությունը կարեւորից. այն գրեթե ոչ մեկի կողմից չի կիրառվում որպես վճարային միջոց, գրում է Lenta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Համաձայն նյույորքյան Chainalysis բլոքչեյն ստարտափից ստացված տվյալների՝ 2019 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում բիտկոինի միջոցով կատարվել է ընդամենը 1.3 տոկոս գնումներ ֆինանսական փոխանցումների ընդհանուր թվից:
Այսինքն՝ վերջին 2 տարիների վերելքի եւ անկման ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Նշվում է, որ 2017 թվականի վերջում կրիպտո-փուչիկի վերելքի ժամանակ բիտկոինի առեւտրային ակտիվությունը կազմել է ընդամենը 1.5 տոկոս:
2017 թվականի նոյեմբերից դեկտեմբերի ընթացքում բիտկոինի արժեքն աճել էր՝ 8.000 դոլարից հասնելով 20000 դոլարի, սակայն 2018 թվականին վերադարձել էր 7.5-8.000 դոլար իր ցուցանիշին: 2018 թվականի դեկտեմբերին կրիպտոարժույթը հաստատել էր իր տարեկան նվազագույն շեմը՝ ընկնելով 3.200 դոլար ցուցանիշին: