Մեր ընտանիքն ավելի նորմալ է, քան մարդիկ կարծում են. Վիկտորիա Բեքհեմ
Վերջերս պարբերականներից մեկին տված հարցազրույցում Վիկտորիա Բեքհեմը հայտարարել է, որ իր ընտանիքը համարում է միանգամայն նորմալ ընտանիք:
«Այն պահին, երբ Բրուքլինը տեղավորվում է անկողնում, որ քնի, ես հասնակում եմ, որ ուժերս ամբողջովին սպառվել են: Իրականում, մեր ընտանիքը շատ ավելի նորմալ է, քան սովորաբար մարդիկ կարծում են»,-ասել է Վիկտորիան:
Դե ինչ, միանգամայն հնարավոր է, սակայն երբեմն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները գրում են, որ Բեքհեմների երեխաների՝ Ռոմեոյի, Բրուքլինի, Քրուզի և Հարփերի կյանքն ամենևին էլ նման չէ սովորական երեխաների կյանքին. ԶԼՄ-ների մշտական ուշադրություն, մասնավոր ուղևորություններ, դպրոցների ու ընկերների փոփոխություն...
Սակայն, ինքը Դևիդը հաստատել է, որ իրենք անում են ամեն հնարավորը, որ երեխաներն իրենց հատուկ չզգան՝ մեծանան ադեկվատ ու կրթված մարդիկ: «Անկեղծ ասած, մենք 99 տոկոս դեպքերում թողնում ենք երեխաներին անել այն, ինչ ցանկանում են, ինչ նրանց մտքով անցնում է, որովհետև մենք ուզում ենք, որ նրանց կյանքը սովորական լինի»: