Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի՝ Ս-400-ի համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի առաջարկը ստեղծել համատեղ աշխատանքային խումբ Անկարայի կողմից ռուսական զենիթա-հրթիռային համալիրներ (3ՊԿ) Ս-400 ձեռքբերելու հետ կապված, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Չորեքշաբթի Էչդողանը հերթական անգամ առաջարկել է Թրամփին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ Ս-400-ի հարցով, մինչդեռ Վաշինգտոնը համոզում է Անկարային հրաժարվել այդ համակարգերի ձեռքբերումից: Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի հրաժարվի Ս-400 գնելու ծրագրերից եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խումբը պետք է մատակարարվի հուլիսին:
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ, սպառնում է պատժամիջոցներ կիրառել դրանք ձեռբերելու դեպքում եւ բազմիցս ասել է, որ կարող է կասեցնել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռները վաճառելու գործընթացը: Թուրքիան F-35-ի ստեղծման հարցում ԱՄՆ-ի միջազգային ծրագրի մասնակիցներից մեկն է: Թուրքիան եւս բազմիցս հայտարարել է, որ Ս-400-ը վտանգ չի ներկայացնում ամերիկյան F-35-ի համար: