Ռուսաստանում Հայաստանից ներկրված վարակված կծու տաքդեղ է հայտնաբերվել
Ռոսսելխոզնադզորի՝ Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի գծով վարչությունը «Մոսկվա Կարգո» ՍՊԸ ֆիտոսանիտարիայի վերահսկման կետում Հայաստանից թարմ տաքդեղի ստուգման ժամանակ հայտնաբերել է Ռուսաստանի համար արգելված օբյեկտ՝ արեւմտյան (կալիֆոռնիական) գունավոր թրիպս, տեղեկացնում է «Վեստի Պոդմոսկովյա»-ն՝ հղում կատարելով հսկիչ գերատեսչության մամուլի ծառայությանը։
Կարանտինային օբյեկտի առկայությունը կենսունակ վիճակում հաստատել է լաբորատոր փորձաքննությունը։ Կարանտինային մթերքի խմբաքանակի հանդեպ կկիրառվեն միջոցներ Ռուսաստանի ֆիտոսանիտար օրենսդրության համապատասխան։ Արեւմտյան գունավոր թրիպսը վտանգավոր է եւ գոյություն ունի ավելի քան 250 բուսատեսակներում։ Թրթուրները եւ առանձնյակները սնվում են բույսերի տերեւներով եւ ծաղիկներով։ Վնասված տերեւները եւ ծաղիկները ծածկվում են արծաթավուն, նեկրոտիկ բծերով կամ կլորավուն ձեւ են ստանում եւ աստիճանաբար թառամում են։