Հունիսի 1-ին Մանկապատանեկան փողային նվագախմբերի 15-րդ շքերթ-փառատոնը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը 2019 թվականի հունիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և հարակից բնակավայրերում կազմակերպում է մանկապատանեկան փողային նվագախմբերի 15-րդ շքերթ-փառատոնը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:
Փառատոնը կմեկնարկի՝ ժամը 12-ին, Գավառի կենտրոնական հրապարակում: