Մերկելն արդի աշխարհի ամենասուր խնդիրներից մեկը համարում Է հասարակության պառակտումը
Հասարակության պառակտումն առավել լուրջ խնդիրներից մեկն Է արդի աշխարհում: Այս կարծիքը հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մայիսի 30-ին Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով ուսանողների ավարտական արարողությանը, որտեղ նրան շնորհվել Է իրավաբանության պատվավոր դոկտորի ասիճան:
Նրան ներկայացնելով Հարվարդի ուսանողներին՝ համալսարանի նախագահ Լերի Բեքոուն Մերկելին անվանել Է «աշխարհի աենաազդեցիկ ղեկավարներից մեկը»:
«Խնդիրը մեզ բաժանող պատերն են. դրանք մարդկանց մտքերում են, դրանք գոյություն ունեն տգիտության եւ խնդիրներին պարզեցված մոտեցումների ձեւով,- նշել Է Մերկելը:- Այդ պատերը գոյություն ունեն թե՛ ընտանիքների անդամների միջեւ եւ թե՛ հասարակության առանձին խմբերի միջեւ, մաշկի տարբեր գույնով մարդկանց միջեւ, տարբեր երկրների, տարբեր կրոնների միջեւ: Այդ պատերը մեզ խանգարում են տեսնելու մեզ համար ընդհանուր աշխարհը, եւ սոսկ մեզնից Է կախված, թե մենք կկարողանանք արդյոք քանդել այդ պատերը»։