Պեկինը ցանկանում է առեւտրային գործարք կնքել Վաշինգտոնի հետ. Թրամփ
Պեկինը ցանկանում է առեւտրային գործարք կնքել Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ վարչակազմն առաջընթաց է գրանցում Չինաստանի հետ առեւտրային բանակցություններում:
«Չինաստանը կցանկանար մեզ հետ գործարկ կնքել: Մենք ունեինք գործարք, եւ չինացիներն այն խախտեցին»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանումը Չինաստանում արտադրողներին ստիպում է լքել երկիրն ու այլ երկրներում հաստատվել:
«Չինաստանը սուբսիդավորում է ապրանքները, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը դրանց համար շատ քիչ է վճարում»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ սակագներն ազդել են ինֆլյացիայի վրա:
Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային լարվածությունն աճեց մայիսի սկզբին այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը Չինաստանին մեղադրեց խոստումներից հրաժարվելու մեջ: Ավելի ուշ Վաշինգտոնը հավելյալ սակագներ սահմանեց մինչեւ 25%՝ 200 մլրդ դոլարի չափով չինական ապրանքների համար, ինչը Պեկինին ստիպեց պատասխան միջոցներ կիրառել:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ հայտարարել է, որ մոտ ժամանակներս բանակցությունները շարունակելու համար կմեկնի Պեկին: