Երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները. Շուշանիկ Կուրղինյան
Սիրում եմ ես ինձ ու հիանում ինձանով ու օրհնում իմ անունը․․․ իսկ երբ կինը սիրում է ինքն իրեն՝ մենակ է հավիտյան։
Ասում են կյանքը կատակ է․ ո՛չ, կյանքը ծաղկոց է, ուր մենք փոխանակ վարդ քաղելու, միմոսություններ ենք անում, որ փշերին չդիպչենք։
Սուտ է, որ լսելիքը միայն ականջն է․ երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները։
Ես տեսա՝ հավատը փախչում էր եկեղեցուց։ Աղջիկս կտեսնի նրան քաղաքից դուրս, թոռս՝ չի տեսնի նրան։
Ասում են կնոջ ուղեղի քաշը պակաս է տղամարդու ուղեղի քաշից։ Ես միշտ այդ իմ պակասը լրացնում եմ իմ սրտից։
Մայրենի լեզուն չիմացողը նման է անտառը մտած մարդուն, որ ազատ կարողանում է շվացնելով նմանվել զանազան թռչունների։
Պետք է լայն սիրտ ունենալ նեղ չապրելու համար։