Ռոստովում կալանվել է Հայաստանի քաղաքացի. նա ապօրինի ներկրված սիգարետներ էր վաճառում
Մաքսայինները եւ ԱԴԾ աշխատակիցները Ռոստովում առգրավել են ապօրինաբար ներկրված ծխախոտի մեծ քանակություն, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությանը։
Սիգարետները հայտնաբերվել են պահեստում եւ Ռոստովի Հյուսիսային միկրոշրջանի խանութներում։ Առգրավվել է 50 հազար տուփ, դրանց արժեքը մոտ 5 մլն ռուբլի է։ Ինչպես ասված է տեղեկությունում, ծխախոտի պահմամբ եւ վաճառքով՝ առանց աքցիզային մակնշման, զբաղվել է Հայաստանի քաղաքացին, նա կալանվել է, լուծվում է նրա դեմ քրեական գործ հարուցելու հարցը։