Ամերիկյան օդաչուները պատմել են ՉԹՕ-ի հետ հանդիպման մասին
Շուտով History ալիքով կցուցադրվի վեց մասանոց ֆիլմ ԱՄՆ ՌԾՈւ օդաչուների և ՉԹՕ-ի հետ հանդիպման մասին, իսկ NYT լրագրողները խոսել են նրա հերոսների հետ՝ հաստատելով նրանց պատմածները։ Երկու օդաչու նշել են իրենց անունները՝ լեյտենանտներ Ռայան Գրեյվզ և Դենի Աքոյն։
Մյուսները նախընտրել են չհայտնել անունները։ Նրանց ցուցմունքները վկայում են չճանաչված օբյեկտների կանոնավոր հայտնվելու մասին Ջորջիա նահանգի երկնքում, տեղեկացնում է HighTech+-ը։
Հանդիպումների մասին հաշվետվությունները թվագրված են 2014-2015 թվականներով։ Այդ ժամանակ F/A-18 Super Hornet կործանիչների վրա հին ռադարները փոխարինել են նոր համակարգերով, եւ VFA-11 «Red Rippers» էսկադրիլիայի օդաչուները տարօրինակությունները վերագրում էին դրանց։ Բայց վկայություններն անընդհատ ավելանում էին։
Աքոյնը մանրամասն նկարագրել է երկու միջադեպ։
Առաջին անգամ ռադարի վրա երևացել է կետ իրենից 300 մետր ներքև։ Նա ասում է, որ պետք է տեսներ օբյեկտն իր սաղավարտի վրայի խցիկով, բայց այն ոչինչ չի գրանցել։ Երկրորդ անգամ, մի քանի օր անց, օբյեկտը որսացել է ինֆրակարմիր համակարգը, ինչպես նաև ինքնաթիռի ինֆրակարմիր խցիկը. «Ես գիտեի, որ սա խաբեություն չէ... թեև նախկինի պես չկարողացա տեսողական կապ հաստատել»։
Քննարկելով սա միմյանց միջև՝ օդաչուներն այն ժամանակ որոշեցին, որ խոսքը ինչ-որ գաղտնի և դրոնների շատ առաջավոր ծրագրի մասին է։ Բայց հետո նրանք տեսան այդ օբյեկտները և հասկացան, որ դրանց պահվածքը չի համապատասխանում արդի տեխնոլոգիաների հնարավորություններին։
Գրեյվզն ասում է, որ օբյեկտները տեսել են տարբեր բարձրությունում՝ ծովի մակերևույթից 10 000 մետր բարձրության վրա։ Նրանք արագացել են և դանդաղել, ակնթարթորեն փոխել ուղղությունը և սլացել գերձայնային արագությամբ՝ չնայած շարժիչների հավանական բացակայությանը։
«Արագությունը չի նվազում։ Իսկ ահա կտրուկ արագացում կամ արգելակում՝ գուցե»,- ասում է Գրեյվզը։ NYT հարցազրույցում նա հրաժարվել է նկարագրել, թե ինչպիսին կարող է լինել այդ օբյեկտների բնույթը։