ՄԱԿ-ի կոմիտեն կոչ է անում ազատ արձակել Գյուլենի գործով 2 ձերբակալվածներին
Թուրքիան պետք է ազատ արձակի Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեղադրանքով ձերբակալված 2 անձանց եւ փոխհատուցում վճարի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կոմիտեն:
Ակադեմիկոս Իսմեթ Օզչելիկն ու դպրոցի տնօրեն Թուրգայ Քարամանը Մալայզիայից Թուրքիա էին արտաքսվել 2017 թվականին: Թուրքիայում նրանց մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ, որին Անկարայում մեղադրում են 2016 թվականին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Կոմիտեն Թուրքիայի իշխանություններին 180 օր է տվել: