Բաքվում «Արսենալի» երկրպագուները բախվել են ադրբեջանցիների հետ
Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կարող է հանգեցնել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման եւ պատժամիջոցների սահմանման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտուեգուսը՝ մեկնաբանելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Ս-400-երի հարցով աշխատանքների անցկացման մասին հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ ավելի վաղ հստակ եւ բացահայտ ասել եմ, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Թուրքիան կբախվի իրական բացասական հետեւանքների հետ, եթե ձեռք բերի այդ համակարգերը»,- ասել է Օրտուեգուսը՝ հիշեցնելով CAATSA-ի (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) օրենքի մասին: