Ռուս լրագրողին թույլ չեն տվել Մխիթարյանի խաղաշապիկով մտնել Բաքվի «Օլիմպիական» ստադիոն
Ռուսական Sport24-ի լրագրող Յարոսլավ Կուլեմինին թույլ չեն տվել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով մտնել Բաքվի «Օլիմպիական» ստադիոն՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Չելսի» - «Արսենալ» հանդիպմանը։
Ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ գործում են Ադրբեջանի կառավարության հրահանգով։
Լրագրողը ստիպված է եղել խաղաշապիկը թողնել ստյուարդների մոտ, որպեսզի կարողանա մտնել ստադիոն։