Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն, որպեսզի քննարկեն երկկողմ հարցերն ու Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, հաղորդում է AP-ը:
Այս մասին հայտնել է Էրդողանի մամուլի խոսնակ Ֆահրեթին Ալթունը:
ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով՝ Ս-400-ը սպառնալիք է ներկայացնում F-35 կործանիչների ծրագրի համար: ԱՄՆ-ն Անկարային նախազգուշացրել էր ծրագրից բացառելու ռիսկի եւ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:
Նշենք, որ գագաթնաժողովը կկայանա հունիսի վերջին Օսակայում: