Սիրել բաց աչքերով. Խորխե Բուկայ
Շատ մարդիկ զուգընկեր են փնտրում, փորձելով այդ ձևով լուծել իրենց պրոբլեմները: Նրանք պարզամտորեն կարծում են, որ սիրային հարաբերություններն իրենց կբուժեն ձանձրույթից, տխրությունից, կյանքի իմաստի բացակայությունից: Նրանք հույս են տածում, որ զուգընկերն իրենով կլցնի իրենց կյանքի դատարկությունը: Ինչպիսի կոպիտ մոլորություն: Երբ մենք մեզ համար զույգ ենք ընտրում' նրա վրա այդպիսի հույսեր դնելով, ի վերջո, մենք չենք կարող խուսափել այդ մարդու հանդեպ ատելությունից, որը չի արդարացրել մեր սպասումները: Իսկ հետո՞: Հետո մենք հաջորդ զուգընկերոջն ենք փնտրում, նրանից հետո' մեկ ուրիշին, հետո' էլի ու էլի… Կամ էլ որոշում ենք մեր մնացած կյանքն անցկացնել միայնակության մեջ' բողոքելով դաժան ճակատագրից: Դրանից խուսափելու համար հարկավոր է գլուխ հանել սեփական կյանքից' չսպասելով, որ ինչ-որ մեկը դա կանի մեր փոխարեն:
Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»: