Թրամփը СНВ-III-ի երկարաձգման մասին որոշում կընդունի հաջորդ տարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի Ռուսաստանի հետ սպառազինությունների կրճատման հարցով որոշում կընդունի հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թիմ Մորիսոնը, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը բազմից քննադատել է համաձայնագիրը, որը սահմանափակում է միջուկային զենքի քանակը, որը կարող են ունենալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Սակայն համաձայնագրի աջակիցներն ասում են, որ այն կարեւոր է, քանի որ համաձայնագիրը ենթադրում է մոնիթորինգի ռեժիմի ստեղծում:
Այն ստորագրվել էր Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ, ուժի մեջ էր մտել 2011 թվականի փետրվարի 5-ին:
Համաձայնագիրը նախատեսված է 10 տարով 5 տարի երկարաձգման հնարավորությամբ: