ՄԻԵԴ-ի Մեծ պալատը Իլգար Մամեդովի գործի շրջանակում ընթացակարգի վերաբերյալ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն այսօր «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում ընթացակարգի վերաբերյալ որոշում է կայացրել: Խոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի՝ 2014 թվականի մայիսի 22-ի՝ 2013 թվականի Իսմայիլի իրադարձությունների հետ կապված Մամեդովի կալանքի անօրինականության մասին որոշման չիրականացման մասին է:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, պալատը որոշել է, որ Ադրբեջանի իշխանությունները անհատական միջոցներ են ձեռնարկել՝ «Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովի դատարանի մոնիթորինգի ընթացակարգերը» իրականացնելու համար:
Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Իլգար Մամեդովին 22 000 եվրո են վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
2015 թվականի հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը ճեղարկել է Շեքինի բողոքարկիչ դատարանի որոշումը: Դատարանը խոստովանել է, որ խախտվել են ներպետական գործընթացային նորմերն ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:
2015 թվականի դեկտեմբերին ԵԽ գլխավոր քարտուղարը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է ցանկացած անդամ պետության օրենսդրություն ապահովում Կոնվենցիայի պատշաճ իրականացումը:
2017 թվականի հունվարի 11-ին գլխավոր քարտուղարի ստեղծած խումբն այցելել է Ադրբեջան եւ քննարկում անցկացրել: Իշխանությունները պնդել են, որ պատրաստ են ուսումնասիրել առաքելության առաջարկները:
2017 թվականի փետրվարի 10-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է «քրեակատարողական ոլորտում գործունեության բարելավման, պատժի քաղաքականության մարդկայնացման, ինչպես նաեւ պատժի այլընտրանքային ձեւերի օգտագործման ընդլայնման եւ հասարակությունից մեկուսացման հետ կապ չունեցող դատավարական հարկադրանքի միջոցառումների մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Գերագույն դատարանին, Գլխավոր դատախազությանն ու արդարադատության նախարարությանը խորհուրդ է տվել մշակել որոշ հանցագործությունների ապաքրեականացման մասին օրենքի նախագծերը:
Նա նաեւ Գլխավոր դատախազությանը խորհուրդ է տվել սկսել կալանքի մասին միջնորդության դեպքում խափանման այլընտրանքային միջոցների դիտարկումը:
2017-ի հոկտեմբերի 20-ին Միլի Մջելիսն օրենք ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարման մասին»: Ապաքրեականացման հետ մեկտեղ՝ օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում, այլընտրանքային կալանք, հեշտացման կանոններ՝ կապված վաղաժամ ազատ արձակման հետ:
Միեւնույն ժամանակ՝ հետեւելով խորհուրդներին, ձերբակալվածների թիվը նվազում է. քննչական մեկուսարաններում պահվող կալանավորների թիվը 9 ամսում կրճատվել է 25 տոկոսով: Բացի այդ, 2016-ի հետ համեմատած՝ դատական վճիռների թիվը կրճատվել է 24 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ անհապաղ ազատ արձակման մասին սահմանումն իրականցվել է, կառավարությունը կարծում է, որ այն իրականցնում է ՄԻԵԴ խորհուրդները՝ կողմերի համաձայնություններին համապատասխան:
Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013-ի փետրվարին՝ Իսմայիլում անկարգությունների հետ կապված, եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2018-ի օգոստոսին Շեքինի դատարանն ազատ էր արձակել նրան՝ փոխելով ժամկետը:
Մարտի 28-ին Գերագույն դատարանը նրան ազատել էր հետագա պայմանական պատժից՝ 2 տարի փորձնական ժամկետով: