Ռուս զինծառայողները կապ չունեն. Դավիթ Տոնոյանը՝ եզդիական գյուղի բնակիչների բողոքների մասին
Արագածոտնի մարզում գնտվող եզդիական Սադունց գյուղը բախվել է որոշ խնդիրների հետ՝ ռուսական զորամասի պատճառով: Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա հայտնել է բնակիչների բողոքների մասին, որոնք վախենում են զորամասում զորավարժությունների ժամանակ հնչող կրակոցներից:
«Ռուսական զորամասը գրավել է գյուղը: Դրա պատճառով գյուղում անհնար է դարձել ջրի խողովակ անցկացնելը»,- նշել է Բաքոյանը:
Հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է.
«Զորավարժություններն անցկացվում են մեծ հեռավորության վրա, եւ այդ ձայները գյուղում չեն կարող լսվել: Ջրի խողովակը կառուցվում է հենց զորամասի միջոցներով»:
Նա նաեւ նշել է, որ ինքն անձամբ հետեւում է գործընթացին: