Հայ գործարար է սպանվել ՌԴ-ում. կասկածյալը կալանվել է
Ձերբակալվել է 32-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է Միտիշչիում (Մոսկվայի մարզ) իր ծանոթ գործարարի սպանության մեջ, տեղեկացնում է Ռեն ՏՎ-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին։
Քննության նախնական տվյալներով՝ կասկածյալը երկար տարիներ թշնամանք է տածել գործարարի հանդեպ։ 2019 թվականի մարտի 14-ին տղամարդը Բորիսովկա փողոցում բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի մոտ առնվազն երեք անգամ կրակել է տուժածի վրա և դիմել փախուստի։
ՌԵՆ ՏՎ-ի տվյալներով՝ կասկածվողի հանցակիցը մեքենայի մեջ էր։ Տուժածը մահացել է տեղում։ Սպանվողը 1984 թվականին ծնված Գևորգ Թումանյանն է։ Տղամարդը զբաղվում էր առևտրով։
Կասկածյալին կալանել են Սանկտ Պետերբուրգում։ Նա հրաժարվել է ցուցմունքներ տալ։