Թուրքիայի բանտերում խոշտանգում են ԱԳՆ աշխատակիցներին
Թուրքիայի ԱԳՆ 5 աշխատակիցներ, որոնք ձերբակալվել էին 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով, հայտարարել են, որ կալանքի ժամանակ խոշտանգումների են ենթարկվել:
Անցած շաբաթ Թուրքիայի իշխանությունները օրդեր էին տվել եւ բերման ենթարկել ԱԳՆ 249 աշխատակցի՝ պետական հեղաշրջման փորձի համար մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի կասկածանքով:
Անկարայի փաստաբանների կոլեգիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այժմ մոտ 1000 կասկածյալ է ձերբակալվել, որնցից 6-ի հետ իրենք զրուցել են եւ տեղեկացել խոշտանգումների մասին, հաղորդում է Reuters-ը:
Անկարայի ոստիկանությունը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալության պահից կասկածյալները 545 հանդիպում են անցկացրել 130 փաստաբանների հետ, եւ որ հանդիպումները պատշաճ կերպով փաստաթղթավորվել են: