Սաակաշվիլին՝ քաղաքականությունը վերադարձնելու որոշման մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը` այդ երկրի քաղաքացիությունն իրեն վերադարձնելու մասին: «Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զելենսկուն: Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել էր 2017 թ.-ին՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմամբ: