Ռուսաստանի հավաքականի մարզիկը Նևայում բախվել է նավին և մահացել
Վինդսերֆինգի Ռուսաստանի հավաքականի 18-ամյա անդամ Արտյոմ Ակիմովը Նևա գետում մարզվելիս բախվել է «Մետեոր» ուղևորատար ջերմանավին և զոհվել: Մարզիկը ինքնուրույն պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Նավի հետ բախումը արձանագրել են փողոցային տեսախցիկները: Ըստ այդմ, շատերը ենթադրում են, որ Ակիմովն ու ջերմանավի կապիտանը իրար չեն տեսել: Վթարի հետո Նևա գետում ձեռնարկվել են փրկարար-որոնողական ծառայություններ: Սանկտ-Պետերբուրգին ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ որոնումներից հետո են մարզիկի դին հայտնաբերել: