Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը
Խարկովում տեղի է ունեցել հայ գրող եւ սցենարիստ Ակսել Բակունցի հուշատախտակի բացումը՝ նրա ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Ծրագրի կազմակերպիչներն են Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին:
Միջոցառումը կազմակերպվել է Խարկովի Վ. Դոկուչաեւի անվան ագրարային համալսարանում, որը Բակունցն ավարտել է 1923 թվականին: Ներկա են եղել պատվավոր հյուրեր՝ համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ուլյանչենկոն, Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Ուկրաինայի պատվավոր նկարիչ Գառնիկ Խաչատրյանը, պատմական գիտությունների դոցենտ եւ հայագետ Իրինա Գայուկը, Սուրբ Հարություն եկեղեցու կրոնական կազմակերպության նախագահ Արմեն Բակմանյանը,ինչպես նաեւ հյուրեր Հայաստանից՝ գրողի ծոռը՝ Արմիկ Բակունցը, Սյունիքի նկարիչների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը: