Թուրք ընդդիմադիր պատգամավորը պահանջել է հետաքննել լրագրողների վրա հարձակումները
Թուրքիայի Ազգային-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Տանրըկուլուն հայտարարել է, որ լրագրողների վրա հարձակումների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում է T24-ը:
Տանրըկուլուի խոսքով՝ լրագրողների պաշտպանության համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն էլ հայտարարել է, որ բոլոր հարձակումները կապ են ունեցել լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության հետ: Ընդ որում, հարձակումների հետ կապված բերման ենթարկվածներ չկան:
Նշենք, որ բոլոր այդ հարձակումները տեղի են ունեցել մայիսին: