«Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմն արդեն 40 տարեկան է
Այսօր, օգոստոսի 11 -ին լրանում է «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի խորհրդային էկրաններին հայտնվելու 40 ամյակը: Ֆիլմը պատմում է սովետական լրտես Մաքսիմ Իսաևի մասին, ով աշխատում էր Գերմանիայում Օտտո ֆոն Շտիրլից կեղծանվամբ:
Ֆիլմը նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայում, ռեժիսորն է Տատյանա Լիոզնովան: «Գարնան տասնյոթ ակնթարթ» մինչ այժմ համարվում է սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի և սիրված ֆիլմերից մեկը: Գերմանիայում այն նույնպես սիրվեց: Նույնիսկ 1973 թ. հետո այն այնքան հայտնի էր, որ անընդմեջ ցուցադրվում էր կինոթատրոններում:
2009 թ. վերստեղծվել է ֆիլմի գունավոր տարբերակը: