Թրամփը գնահատել է Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե Թեհրանը ցանկանա բանակցություններ սկսել, Վաշինգտոնը դրական կգնահատի այդ քայլը։ Այս մասին նա ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից առաջ։
Նա նաև ենթադրել է, որ Իրանի իշխանությունները կցանկանան բանակցություններ սկսել։
«Ոչ ոք չի ցանկանում, որ սարսափելի բաներ տեղի ունենան»,-ասել է նա։