«Եվրոպայի օրվա»-ն նվիրված տեղեկատվական ցուցահանդես Երեւանում
«Եվրոպայի օր 2019» տոնակատարությունների մեկամսյա շարքը մոտենում է ավարտին: Վերջին, ամփոփիչ միջոցառումները Երևանում տեղի են ունենում այսօր`մայիսի 26-ին:
Այս պահին Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես է, որից հետո կկայանա բացօթյա համերգ Ազատության հրապարակում, որտեղ ելույթ կունենան Արամ MP3-ը, իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորը և DJ Ocean-ը:
Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անկացվում են «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագրի ներքո: Միջոցառումներ տեղի են ունեցել Կապանում, Գյումրիում, Դիլիջանում, Եղեգնաձորում, Իջեւանում եւ Երեւանում: Տոնի շրջանակում Հայաստանում անցկացվել են տեղեկատվական, ժամանցային, սպորտային մրցույթներ եւ բացօթյա համերգներ: