Հայտնի են Կաննի կինոփառատոնի դափնեկիրները
Կոտ դ’Ազուրում Կաննի 72-րդ կինոփառատոնը ավարտին է մոտենում: Հիմնական մրցույթի մրցանակներն արդեն հանձնված են: «Ոսկյա արմավենու ճյուղ»-ը ստացել է «Մակաբույծներ» ֆիլմը, որի ռեժիսորը Պոն Չուն Խոն է:
1. Գրան-պրի – «Ատլանտիկ», ռեժիսոր՝ Մաթի Դիփ
2. Լավագույն ռեժիսորները Դարդեն եղբայրներն էին, «Երիտասարդ Ահմեդ» ֆիլմի համար
3. Լավագույն սցենարը գրել է Սելին Սկյաման՝ «Երիտասարդ կնոջ դիմանկարը կրակի վրա» ֆիլմի համար
4. Լավագույն դերասանուհին Էմիլի Բեքեմն է «Փոքրիկ Ջո» ժապավենի համար
5. Լավագույն դերասանը Անտոնիո Բանդերասն է՝ «Ցավն ու փառքը» ֆիլմի համար
6. Ժյուրիի մրցանակին արժանացել են Լաջ Լիի «Մերժվածները» և Քլեբեր Մենդոնսա Ֆիլյուի և Ջուլիանո Դորնելեսի «Բակուրաու» ֆիլմերը:
Փառատոնը բացվել է մայիսի 14-ին՝ Ջիմի Ջարմուշի «Մահացածները չեն մեռնում» զոմբի-կատակերգության ցուցադրումով: Փառատոնին ներկայացվեցին Քվենտին Տարանտինոյի, Պեդրո Ալմոդովարի, Քեն Լոչի և այլ ռեժիսորների ֆիլմեր։