Իրանն ու Իրաքը քննարկել են համագործակցությունը լարվածությունը թուլացնելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը և Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում կայության ամրապնդմանը նպաստելու նպատակով: Երկու կողմերն ընդգծել են Իրանի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը ներկայիս լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար:
Սալիհն իր կողմից հայտարարել է, որ Իրանի և մյուս իսլամական պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը լավագույն տարբերակն է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու և տարածաշրջանի երկրների, մասնավորապես, հարևանների միջև բալանսավորված կապեր հաստատելու համար:
Զրուցակիցները նշել են, որ ինչպես Իրանը, այնպես է Իրաքը տուժել են Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից՝ ընդգծելով, որ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանել: